National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.08.2021
Մեկնարկեց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը
1 / 23

Օգոստոսի 2-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը:

«ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ մինչեւ խորհրդարանի նախագահի ընտրությունն ԱԺ նիստերը վարեց տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը:

Նիստը վարողի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակը:

Կնյազ Հասանովը հորդորեց պատգամավորներին լինել միասնական, հանդուրժող, որովհետեւ առաջնայինը հայ ժողովրդի անվտանգությունն է, երկրի զարգացումն ու հզորացումը. «Խնդրում եմ եկեք լինենք միասնական, մի կողմ թողնենք ներքին տարաձայնությունները եւ մեր հզորությամբ ու դիվանագիտությամբ հասնենք ժողովրդի իղձերի եւ նպատակների իրականացմանը, Հայաստան աշխարհի հզորացմանը»:

Խորհրդարանի անդրանիկ նստաշրջանի բացման առթիվ պատգամավորներին ողջույնի եւ օրհնանքի խոսք հղեց Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամբողջական ելույթն այստեղ:

Առաջին նստաշրջանի բացման առթիվ նորընտիր խորհրդարանին ողջունեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Շնորհավորելով խորհրդարան անցած քաղաքական ուժերին եւ բոլոր պատգամավորներին՝ ՀՀ նախագահը նրանց մաղթեց հաջողություն եւ արդյունավետ աշխատանք: Արմեն Սարգսյանի խոսքը՝ կից հղմամբ:  

«ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` նորընտիր պատգամավորները երդվեցին բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել պետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար: 
  
Կնյազ Հասանովը տեղեկացրեց, որ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքները: Պատգամավորների ընդհանուր թիվը 107 է: Ութերորդ գումարման Ազգային ժողովում գործելու են 3՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները: Նշվեց, որ ԱԺ ընտրության արդյունքում մանդատների ընդհանուր թվի ոչ պակաս, քան 54 տոկոսը ստացած կուսակցության, կուսակցությունների դաշինքի կամ քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր:

Այնուհետեւ նիստը վարողը ներկայացրեց պատգամավորներին: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am